Ակադեմիական շարժունությունն Եվրասիական Տնտեսական միության տարածքում՝ հայացք Հայաստանից

Ժուրնալիստիկայի ֆակուլտետների ծրագրերի ստանդարտացման և  ԵԱՏՄ-ի տարածքում բուհերի համագործակցության հեռանկարների վերաբերյալ Եվրասիական Մեդիահետազոտությունների  Կենտրոնի խմբագրությունը զրուցել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ Ժան Բաղիյանի հետ:

– Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացմանռազմավարական ուղղությունների թվում, ԵԱՏՄ-ի (Եվրասիական Տնտեսական միություն) ստեղծման պահից սկսած, առաջին անգամ ներառվել են այնպիսիոլորտներ, ինչպիսիք են կրթությունը և գիտությունը։ Ինչպե՞ս եք Դուքգնահատում նշված ոլորտների տնտեսական ինտեգրման հեռանկարները։

Դա ճիշտ քայլ է։ ԵԱՏՄ երկրներում գիտությունը և կրթությունը իմ կարծիքովթերագնահատված են։ Այդ ամենով հանդերձ՝ այդ երկրները հսկայականպոտենցիալ ունեն, որը ժամանակին հաջողությամբ իրացվում էր խորհրդայինկրթական համակարգի շրջանակներում։ Անհրաժեշտ է վերականգնել երբեմնիգիտական կապերը և ստեղծել համագործակցության նոր ուղիներ։

– Որոշ փորձագետներ փաստում են ԵԱՏՄ շրջանակներում միասնականկրթական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը։ Ինչպե՞ս եք Դուքգնահատում այդ հեռանկարը։

ԵԱՏՄ-ն բազմամասնագիտական կայացած կառույց է. տնտեսագետներ, իրավաբաններ, ՏՏ ոլորտ, շուկայավարում, հասարակայնության հետ կապեր. բոլոր մասնագիտությունները գործնականում կարող են այստեղ պահանջվածլինել, նույնիսկ լեզվաբան-թարգմանիչները։ Մեզ, օրինակ, գործընկերները  վերջերս դիմեցին թարգմանիչներ տրամադրելու խնդրանքով, քանի որբազմաթիվ փաստաթղթեր, արձանագրություններ, կանոնակարգեր հայերենթարգմանելու անհրաժեշտություն էր առաջացել։ Մասնակից երկրներիբուհերին մնում է միայն միավորվել, ըստ հարթակի կարիքներիհամապատասխանեցնել ուսումնական գործընթացը, ուսումնական պլանները, աշխատանքային ծրագրերը և պատրաստել մասնագետներ, հետազոտողներ, կազմակերպությունների համար աշխատողներ։

– Կրթության ոլորտի միջազգային գործընկերության ո՞ր ուղղություններն են այսօրառավել առաջնահերթ, և դրանցից որո՞նք է հնարավոր կիրառել ԵԱՏՄ-իբուհերի համագործակցության կազմակերպման շրջանակներում։

Համաշխարհային պրակտիկայում տասնամյակներով մշակվել են կրթությանոլորտի հաջող նախագծեր, որոնք ակտիվորեն իրականացվում են նաև ԵԱՏՄերկրներում։ Դրանք բոլորը, որպես կանոն, հետապնդում են միասնականնպատակներ՝ ակադեմիական շարժունության ծրագրերի խթանում, երիտասարդ մասնագետների փոխանակում, դասախոսների որակավորմանմասնագիտական մակարդակի բարձրացում։ Դրանցից առավելհաջողվածների աշխատանքի սկզբունքը, ասենք Erasmus Mundus-ի, Tempus-ի, նույնպես կարող է ԵԱՏՄ-ում կիրառվել կրթության և գիտության զարգացմանմոդելում՝ անկասկած տեղական իրողությունները հաշվի առնելով։

– Իմաստ ունե՞ն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համարլրագրության միասնական կրթական ստանդարտների մշակումը, ցանցայինհամալսարանների ստեղծումը։

Անպայման, ընդ որում ստանդարտները պետք է պարտադիր կարգավորվենպետական մակարդակով։ Հայաստանում, օրինակ, գործում ենարտասահմանյան դոնոր և մասնագիտական մեծաթիվկազմակերպություններ, լրագրության ծրագրեր և դասընթացներ, որոնք չենկարգավորվում պետության կողմից։ Դրա հետևանքով լրագրողականկրթության ոլորտի ծառայություններ կարող է առաջարկել ֆինանսականռեսուրսների տիրապետող ցանկացած կազմակերպություն։ Ինչ վերաբերում էցանցային համալսարաններին, անշուշտ, ակադեմիական շարժունությունըմիայն կմեծացնի լրագրողների մասնագիտական աճի հնարավորություններըև կբարձրացնի նրանց պատրաստման որակը։

– Ինչպե՞ս եք Դուք գնահատում ԵԱՏՄ տարածքում լրագրությանմագիստրոսական համատեղ ծրագրերի և բարձր որակավորմամբ կադրերիպատրաստման ծրագրերի իրականացման հեռանկարը։

Դա հետաքրքիր և գործնականում չուսումնասիրված մի խորշ է։ Կարծում եմ՝տվյալ ոլորտի դրոշակակիրը պետք է դառնա Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-իլրագրության ֆակուլտետը։ Հաշվի առնելով Մոսկվայի համալսարանիկուտակած մեծ փորձը, որը ԵԱՏՄ երկրներում արդեն մի քանի տասնամյակ իրմասնաճյուղերի միջոցով հաջողությամբ կրթական գործունեություն էիրականացնում, նման ծրագրերի իրացումը կարող է ավելի արդյունավետլինել ՄՊՀ-ի մասնաճյուղերի ներգրավմամբ։ Նման ծրագրերի իրականացմանդեպքում հենց մասնաճյուղերը կարող են կապող օղակ դառնալ գլխավոր բուհիև տեղական բուհերի միջև։

– Ի՞նչ գործոններ են այսօր ԵԱՏՄ-ում խոչընդոտում բուհերիհամագործակցության ընդլայնմանը և ակադեմիական շարժունությանզարգացմանը, օրինակ, եթե դիտարկենք լրագրության  ֆակուլտետներիհամագործակցության փորձը հետխորհրդային տարածքում։

ԵԱՏՄ երկրների բուհերի միջև համագործակցության ընդլայնումը միայնժամանակի հարց է։ Ոչ մի խոչընդոտ չկա, կա մասնակից երկրների՝գիտության և կրթության ոլորտում համագործակցելու վերաբերյալերկկողմանի որոշում, իսկ դա նշանակում է, որ մեխանիզմն արդեն գործի էդրված, և կանխատեսելի ապագայում մենք արդեն կտեսնենք առաջինարդյունքները։ Դրա վառ օրինակ է ՄՊՀ լրագրության ֆակուլտետի հիմքի վրաԵվրասիական մեդիահետազոտությունների կենտրոնի ստեղծումը, որըմիավորեց ԵԱՏՄ բուհերի մասնագետներին։ Ինչ վերաբերում է լրագրողականկրթությանը, մենք արդեն ՄՊՀ լրագրության ֆակուլտետի հետ ներկայացնելուարժանի համագործակցության փորձ ունենք։ 2015 թվականից սկսած՝ դեկանԵլենա Լեոնիդի Վարտանովայի գլխավորությամբ մասնաճյուղ է գործուղվելֆակուլտետի 40-ից ավելի բարձր որակավորմամբ աշխատակից։ ՄՊՀ-իմասնագետները այս ընթացքում ոչ միայն ապահովել են կրթականգործընթացը, այլև հանրապետության գործող լրագրողների, ուսանողների ևՀայաստանի բուհերի դասախոսների ակադեմիական լայն շրջանի համարանցկացրել են բաց դասախոսություններ, կլոր սեղաններ, վարպետությանդասեր։

– Ձեր ֆակուլտետը ԵԱՏՄ բուհերի ուսանողների համար այսօր ի՞նչհնարավորություններ է առաջարկում։

Մասնաճյուղում ուսուցումն այսօր բակալավրիատում տարվում է վեցուղղությամբիրականացվում են տնտեսագիտությանմիջազգայինհարաբերությունների և իրավագիտության մագիստրոսական ծրագրեր։ Այսընթացքում բակալավրիատը երեք անգամ շրջանավարտներ է ունեցելմագիստրատուրան՝ մեկ։ ՄՊՀի դիպլոմներով շրջանավարտներըմասնագետների շարքերը համալրել են ինչպես Հայաստանումայնպես էլ նրասահմաններից դուրս։ Մեր ուսանողների մեծ մասը Ռուսաստանի և ԵԱՏՄանդամ այլ երկրների քաղաքացիներ են։ Ուսումնական պլաններումպարտադիր առկա է ԵԱՏՄի իրավականտնտեսականքաղաքական կամմիջազգային ինտեգրացիայի հետ կապված այս կամ այն բաղադրիչըպրակտիկաների տարբեր տեսակներ անցկացվում են ԵԱՏՄի՝հանրապետությունում եղած կառուցվածքային համապատասխանստորաբաժանումներումտեղական բաժանմունքներում։ Կարևոր է ընդգծելոր մենք բոլոր սովորողներին Ռուսաստանի գլխավոր բուհի որակյալկրթություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում ՄՎԼոմոնոսովիանվան ՄՊՀի չափորոշիչներով և ուսումնական պլաններովՌուսաստանիցեկող լավագույն պրոֆեսորների մոտ և այդ ամենը Հայաստանի տարածքում։

Լրագրության ֆակուլտետը միավորել է ԵԱՏՄ համալսարանները՝ եվրասիական երկխոսությունը լրատվամիջոցներում ակտիվացնելու նպատակով

Մ․Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ լրագրության ֆակուլտետը գիտական ​​և կրթական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր ստորագրեց ԵԱՏՄ երկրների համալսարանների հետ: Գործընկերների թվում են Լ.Ն․ Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանը (Ղազախստանի Հանրապետություն), Բելառուսի պետական ​​համալսարանը (Բելառուսի Հանրապետություն), Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտը (Հայաստանի Հանրապետություն) և Կ.Կարասաևի անվան Բիշքեկի պետական ​​համալսարանի լրագրության և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետը (Ղրղզստանի Հանրապետություն): Ստորագրման առցանց արարողությունը տեղի ունեցավ հունիսի 4-ին:

Լ.Ն․ Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի խորհրդի նախագահ-ռեկտոր պրոֆեսոր Էրլան Սիդիկովը, Բելառուսի պետական ​​համալսարանի առաջին պրոռեկտոր Դմիտրի Մեդվեդևը,  Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Նինա Կևորկովան և Կ.Կարասաևի անվան Բիշքեկի պետական ​​համալսարանի լրագրության և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան Ալթին Ասանովան հանդիսավոր մթնոլորտում ողջույնի խոսքերից հետո համագործակցության պայմանագրեր կնքեցին Մ․ Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ լրագրության ֆակուլտետի հետ: Ֆակուլտետի կողմից հանդիսավոր ստորագրմանը մասնակցեց դեկան, ՌՀՀ ակադեմիկոս, պրոֆեսոր Ելենա Վարդանովան:

Ելենա Վարդանովան իր ուղերձում նշեց, որ այս համաձայնագրերի ստորագրումը ֆակուլտետի համար բացում է ԵԱՏՄ երկրների համալսարանների հետ միջազգային համագործակցության նոր կարևոր ուղղություն, որն իրականացվելու է  2020 թվականի դեկտեմբերին ստեղծված Եվրասիական մեդիահետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակներում (https://eurasiamsu.ru/) (ԵԱՄՀԿ):

ԵԱՄՀԿ տնօրեն, ԵԱՏՄ երկրների հետ կրթական և գիտահետազոտական ​​ծրագրերի համակարգող Օլգա Վիխրովան պարզաբանեց, որ Կենտրոնի հիմնական առաքելությունն է միավորել պետությունների մտավոր ներուժը՝ ԵԱՏՄ երկրների ԶԼՄ-ների, լրագրության և մեդիահամակարգերի հետազոտությունների ոլորտում լրագրողական կրթության առաջատար կենտրոնների փոխգործակցությունը կազմակերպելու, ինչպես նաև որակյալ կադրերի մասնագիտական ​​վերապատրաստման փորձի փոխանակման համար, ինչը կնպաստի լրատվամիջոցներում եվրասիական երկխոսության հետագա ակտիվացմանը:

ԵՏՀ-ն ողջունում է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ լրագրության ֆակուլտետի Եվրասիական մեդիահետազոտությունների կենտրոնի ստեղծումը

Այսօր Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցությունը հումանիտար, կրթության և բնակչության իրազեկման ոլորտում առանձնահատուկ նշանակություն ունի: Այս դրույթները շարադրված են մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագծում, որը ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են 2020 թվականի դեկտեմբերի 11-ին:

Ռազմավարություն-2025-ի կետերի մեջ մտնում է Միության մասին տեղեկության լայն հասանելիության ապահովումը և հանձնաժողովի գործունեության հրապարակայնության մակարդակի բարձրացումը:

Այս համատեքստում Կենտրոնի ստեղծումը առանձնահատուկ նշանակություն ունի: Վստահ ենք, որ ձեր աշխատանքը կնպաստի Ռազմավարություն-2025-ի իրականացմանը և Եվրասիական միասնական տեղեկատվական միջավայրի ձևավորմանը: Մեր կողմից, մենք հավաստիացնում ենք, որ կտրամադրենք բազմակողմանի աջակցություն ձեր աշխատանքին և ամենահամարձակ նախաձեռնություններին:

Հաջողություն ձեր կարևոր նախաձեռնությունում:

Հարգանքներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Ս. Գլազև։