25 Նոյեմբերի 2021
Ակադեմիական շարժունությունն Եվրասիական Տնտեսական միության տարածքում՝ հայացք Հայաստանից

Ժուրնալիստիկայի ֆակուլտետների ծրագրերի ստանդարտացման և  ԵԱՏՄ-ի տարածքում բուհերի համագործակցության հեռանկարների վերաբերյալ Եվրասիական Մեդիահետազոտությունների  Կենտրոնի խմբագրությունը զրուցել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ Ժան Բաղիյանի հետ: – Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացմանռազմավարական ուղղությունների թվում, ԵԱՏՄ-ի (Եվրասիական Տնտեսական միություն) ստեղծման պահից սկսած, առաջին անգամ ներառվել են այնպիսիոլորտներ, ինչպիսիք են կրթությունը և գիտությունը։ Ինչպե՞ս եք Դուքգնահատում նշված ոլորտների տնտեսական ինտեգրման հեռանկարները։ Դա ճիշտ քայլ է։ ԵԱՏՄ երկրներում գիտությունը և կրթությունը իմ կարծիքովթերագնահատված են։ Այդ ամենով հանդերձ՝ այդ երկրները հսկայականպոտենցիալ ունեն, որը ժամանակին հաջողությամբ իրացվում էր խորհրդայինկրթական համակարգի շրջանակներում։ Անհրաժեշտ է վերականգնել երբեմնիգիտական կապերը և ստեղծել համագործակցության նոր ուղիներ։ – Որոշ փորձագետներ փաստում են ԵԱՏՄ շրջանակներում միասնականկրթական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը։ Ինչպե՞ս եք Դուքգնահատում այդ հեռանկարը։ ԵԱՏՄ-ն բազմամասնագիտական կայացած կառույց է. տնտեսագետներ, իրավաբաններ, ՏՏ ոլորտ, շուկայավարում, հասարակայնության հետ կապեր. բոլոր մասնագիտությունները գործնականում կարող են այստեղ պահանջվածլինել, նույնիսկ լեզվաբան-թարգմանիչները։ Մեզ, օրինակ, գործընկերները  վերջերս դիմեցին թարգմանիչներ տրամադրելու խնդրանքով, քանի որբազմաթիվ փաստաթղթեր, արձանագրություններ, կանոնակարգեր հայերենթարգմանելու անհրաժեշտություն էր առաջացել։ Մասնակից երկրներիբուհերին մնում է միայն միավորվել, ըստ հարթակի կարիքներիհամապատասխանեցնել ուսումնական գործընթացը, ուսումնական պլանները, աշխատանքային ծրագրերը և պատրաստել մասնագետներ, հետազոտողներ, կազմակերպությունների համար աշխատողներ։ – Կրթության ոլորտի միջազգային գործընկերության ո՞ր ուղղություններն են այսօրառավել առաջնահերթ, և դրանցից որո՞նք է հնարավոր կիրառել ԵԱՏՄ-իբուհերի համագործակցության կազմակերպման շրջանակներում։ Համաշխարհային պրակտիկայում տասնամյակներով մշակվել են կրթությանոլորտի հաջող նախագծեր, որոնք ակտիվորեն իրականացվում են նաև ԵԱՏՄերկրներում։ Դրանք բոլորը, որպես կանոն, հետապնդում են միասնականնպատակներ՝ ակադեմիական շարժունության ծրագրերի խթանում, երիտասարդ մասնագետների փոխանակում, դասախոսների որակավորմանմասնագիտական մակարդակի բարձրացում։ Դրանցից առավելհաջողվածների աշխատանքի սկզբունքը, ասենք Erasmus Mundus-ի, Tempus-ի, նույնպես կարող է ԵԱՏՄ-ում կիրառվել կրթության և գիտության զարգացմանմոդելում՝ անկասկած տեղական իրողությունները հաշվի առնելով։ – Իմաստ ունե՞ն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համարլրագրության միասնական կրթական ստանդարտների մշակումը, ցանցայինհամալսարանների ստեղծումը։ Անպայման, ընդ որում ստանդարտները պետք է պարտադիր կարգավորվենպետական մակարդակով։ Հայաստանում, օրինակ, գործում ենարտասահմանյան դոնոր և մասնագիտական մեծաթիվկազմակերպություններ, լրագրության ծրագրեր և դասընթացներ, որոնք չենկարգավորվում պետության կողմից։ Դրա հետևանքով լրագրողականկրթության ոլորտի ծառայություններ կարող է առաջարկել ֆինանսականռեսուրսների տիրապետող ցանկացած կազմակերպություն։ Ինչ վերաբերում էցանցային համալսարաններին, անշուշտ, ակադեմիական շարժունությունըմիայն կմեծացնի լրագրողների մասնագիտական աճի հնարավորություններըև կբարձրացնի նրանց պատրաստման որակը։ – Ինչպե՞ս եք Դուք գնահատում ԵԱՏՄ տարածքում լրագրությանմագիստրոսական համատեղ ծրագրերի և բարձր որակավորմամբ կադրերիպատրաստման ծրագրերի իրականացման հեռանկարը։ Դա հետաքրքիր և գործնականում չուսումնասիրված մի խորշ է։ Կարծում եմ՝տվյալ ոլորտի դրոշակակիրը պետք է դառնա Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-իլրագրության ֆակուլտետը։ Հաշվի առնելով Մոսկվայի համալսարանիկուտակած մեծ փորձը, որը ԵԱՏՄ երկրներում արդեն մի քանի տասնամյակ իրմասնաճյուղերի միջոցով հաջողությամբ կրթական գործունեություն էիրականացնում, նման ծրագրերի իրացումը կարող է ավելի արդյունավետլինել ՄՊՀ-ի մասնաճյուղերի ներգրավմամբ։ Նման ծրագրերի իրականացմանդեպքում հենց մասնաճյուղերը կարող են կապող օղակ դառնալ գլխավոր բուհիև տեղական բուհերի միջև։ – Ի՞նչ գործոններ են այսօր ԵԱՏՄ-ում խոչընդոտում բուհերիհամագործակցության ընդլայնմանը և ակադեմիական շարժունությանզարգացմանը, օրինակ, եթե դիտարկենք լրագրության  ֆակուլտետներիհամագործակցության փորձը հետխորհրդային տարածքում։ ԵԱՏՄ երկրների բուհերի միջև համագործակցության ընդլայնումը միայնժամանակի հարց է։ Ոչ մի խոչընդոտ չկա, կա մասնակից երկրների՝գիտության և կրթության ոլորտում համագործակցելու վերաբերյալերկկողմանի որոշում, իսկ դա նշանակում է, որ մեխանիզմն արդեն գործի էդրված, և կանխատեսելի ապագայում մենք արդեն կտեսնենք առաջինարդյունքները։ Դրա վառ օրինակ է ՄՊՀ լրագրության ֆակուլտետի հիմքի վրաԵվրասիական մեդիահետազոտությունների կենտրոնի ստեղծումը, որըմիավորեց ԵԱՏՄ բուհերի մասնագետներին։ Ինչ վերաբերում է լրագրողականկրթությանը, մենք արդեն ՄՊՀ լրագրության ֆակուլտետի հետ ներկայացնելուարժանի համագործակցության փորձ ունենք։ 2015 թվականից սկսած՝ դեկանԵլենա Լեոնիդի Վարտանովայի գլխավորությամբ մասնաճյուղ է գործուղվելֆակուլտետի 40-ից ավելի բարձր որակավորմամբ աշխատակից։ ՄՊՀ-իմասնագետները այս ընթացքում ոչ միայն ապահովել են կրթականգործընթացը, այլև հանրապետության գործող լրագրողների, ուսանողների ևՀայաստանի բուհերի դասախոսների ակադեմիական լայն շրջանի համարանցկացրել են բաց դասախոսություններ, կլոր սեղաններ, վարպետությանդասեր։ – Ձեր ֆակուլտետը ԵԱՏՄ բուհերի ուսանողների համար այսօր ի՞նչհնարավորություններ է առաջարկում։ Մասնաճյուղում ուսուցումն այսօր բակալավրիատում տարվում է վեցուղղությամբ, իրականացվում են տնտեսագիտության, միջազգայինհարաբերությունների և իրավագիտության մագիստրոսական ծրագրեր։ Այսընթացքում բակալավրիատը երեք անգամ շրջանավարտներ է ունեցել, մագիստրատուրան՝ մեկ։ ՄՊՀ—ի դիպլոմներով շրջանավարտներըմասնագետների շարքերը համալրել են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրասահմաններից դուրս։ Մեր ուսանողների մեծ մասը Ռուսաստանի և ԵԱՏՄանդամ այլ երկրների քաղաքացիներ են։ Ուսումնական պլաններումպարտադիր առկա է ԵԱՏՄ—ի իրավական, տնտեսական, քաղաքական կամմիջազգային ինտեգրացիայի հետ կապված այս կամ այն բաղադրիչը, պրակտիկաների տարբեր տեսակներ անցկացվում են ԵԱՏՄ—ի՝հանրապետությունում եղած կառուցվածքային համապատասխանստորաբաժանումներում, տեղական բաժանմունքներում։ Կարևոր է ընդգծել, որ մենք բոլոր սովորողներին Ռուսաստանի գլխավոր բուհի որակյալկրթություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում Մ. Վ. Լոմոնոսովիանվան ՄՊՀ—ի չափորոշիչներով և ուսումնական պլաններով, Ռուսաստանիցեկող լավագույն պրոֆեսորների մոտ և այդ ամենը Հայաստանի տարածքում։

Ավելին
24 Հունիսի 2021
Լրագրության ֆակուլտետը միավորել է ԵԱՏՄ համալսարանները՝ եվրասիական երկխոսությունը լրատվամիջոցներում ակտիվացնելու նպատակով

Հունիսի 4-ին Մոսկվայի պետական ​​համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Լեոնիդովնա Վարթանովան առցանց հանդիպման ձևաչափով պայմանագրեր ստորագրեց ԵԱՏՄ երկրների առաջատար համալսարանների ժուռնալիստիկայի ֆակուլտետների պրոռեկտորների և դեկանների հետ համագործակցության մասին:

Ավելին
28 Մայիսի 2021
ԵՏՀ-ն ողջունում է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ լրագրության ֆակուլտետի Եվրասիական մեդիահետազոտությունների կենտրոնի ստեղծումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Ս. Գլազևը նշել է ԵԱՄՀԿ-ի կարևորությունը եվրասիական տարածքում միասնական տեղեկատվական միջավայրի ձևավորման գործում

Ավելին