Լրագրության ֆակուլտետը միավորել է ԵԱՏՄ համալսարանները՝ եվրասիական երկխոսությունը լրատվամիջոցներում ակտիվացնելու նպատակով

24 Հունիսի 2021

Մ․Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ լրագրության ֆակուլտետը գիտական ​​և կրթական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր ստորագրեց ԵԱՏՄ երկրների համալսարանների հետ: Գործընկերների թվում են Լ.Ն․ Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանը (Ղազախստանի Հանրապետություն), Բելառուսի պետական ​​համալսարանը (Բելառուսի Հանրապետություն), Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտը (Հայաստանի Հանրապետություն) և Կ.Կարասաևի անվան Բիշքեկի պետական ​​համալսարանի լրագրության և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետը (Ղրղզստանի Հանրապետություն): Ստորագրման առցանց արարողությունը տեղի ունեցավ հունիսի 4-ին:

Լ.Ն․ Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի խորհրդի նախագահ-ռեկտոր պրոֆեսոր Էրլան Սիդիկովը, Բելառուսի պետական ​​համալսարանի առաջին պրոռեկտոր Դմիտրի Մեդվեդևը,  Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Նինա Կևորկովան և Կ.Կարասաևի անվան Բիշքեկի պետական ​​համալսարանի լրագրության և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան Ալթին Ասանովան հանդիսավոր մթնոլորտում ողջույնի խոսքերից հետո համագործակցության պայմանագրեր կնքեցին Մ․ Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ լրագրության ֆակուլտետի հետ: Ֆակուլտետի կողմից հանդիսավոր ստորագրմանը մասնակցեց դեկան, ՌՀՀ ակադեմիկոս, պրոֆեսոր Ելենա Վարդանովան:

Ելենա Վարդանովան իր ուղերձում նշեց, որ այս համաձայնագրերի ստորագրումը ֆակուլտետի համար բացում է ԵԱՏՄ երկրների համալսարանների հետ միջազգային համագործակցության նոր կարևոր ուղղություն, որն իրականացվելու է  2020 թվականի դեկտեմբերին ստեղծված Եվրասիական մեդիահետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակներում (https://eurasiamsu.ru/) (ԵԱՄՀԿ):

ԵԱՄՀԿ տնօրեն, ԵԱՏՄ երկրների հետ կրթական և գիտահետազոտական ​​ծրագրերի համակարգող Օլգա Վիխրովան պարզաբանեց, որ Կենտրոնի հիմնական առաքելությունն է միավորել պետությունների մտավոր ներուժը՝ ԵԱՏՄ երկրների ԶԼՄ-ների, լրագրության և մեդիահամակարգերի հետազոտությունների ոլորտում լրագրողական կրթության առաջատար կենտրոնների փոխգործակցությունը կազմակերպելու, ինչպես նաև որակյալ կադրերի մասնագիտական ​​վերապատրաստման փորձի փոխանակման համար, ինչը կնպաստի լրատվամիջոցներում եվրասիական երկխոսության հետագա ակտիվացմանը: