Նախագահի ողջույնի խոսքը
Ողջունում ենք Ձեզ Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ լրագրության ֆակուլտետի Եվրասիական մեդիահետազոտությունների կենտրոնի կայքում:
ԵԱՄՀԿ-ն ստեղծելիս մենք մեր առջև մի քանի խնդիր ենք դրել:
Առաջին հերթին, դա հիմնարար գիտության զարգացումն է. ընկալել և ընդհանրացնել հետխորհրդային երկրների և ԵԱՏՄ մեդիահամակարգերի փորձը՝ որպես տնտեսական և քաղաքական գործընթացների նոր առարկա: Միջազգային հեռանկարը վաղուց դարձել է մեր գիտական գործունեության գերակշռող հատկանիշը. Յասեն Զասուրսկու շնորհիվ, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ընդգրկված էր միջազգային համագործակցության մեջ, լրագրության ֆակուլտետն դեռ անցյալ դարի 60-ականներին ապահովեց գլոբալ թրենդերի ուսումնասիրության կենտրոնի կարգավիճակը: Այս առումով մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված և համապատասխան պարտավորություններ: Տասնամյակներ շարունակ ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետը կրթական և մեթոդական աշխատանքների գլխավոր համալսարանն է՝ նախ ԽՍՀՄ-ում, իսկ հիմա՝ Ռուսաստանում:
Լրագրողական կրթությունը հաջողությամբ զարգացնելու համար անհրաժեշտ է իմանալ և հասկանալ, թե ինչ է կատարվում լրագրողական պրոֆեսիոնալ դաշտում, մեդիաոլորտում և առհասարակ նոր մեդիա միջավայրում: Այդ պատճառով լրագրության ֆակուլտետը, լինելով հետխորհրդային տարածքում լրագրության կրթության կենտրոն և մեդիահետազոտությունների ոլորտի ազդեցիկ դերակատարներից մեկը, ուսումնասիրում է ոչ միայն գրականությունից դուրս եկած մեր լրագրության պատմությանը, այլև աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական հիմնական միտումները, որոնք գերակշռում են համաշխարհային ասպարեզում: Եվ այդ պատճառով հետխորհրդային տարածքում տարածաշրջանային համագործակցության իրականացման հետ մեկտեղ ձևավորվել է ֆակուլտետի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության նկատմամբ:
Երկրորդ խնդիրը իրենից ներկայացնում է ընդհանուր խորհրդային անցյալի իմաստավորումը և ԵԱՏՄ երկրների ազգային մեդիահամակարգերի զարգացման անհատական ուղիների ուսումնասիրությունը:
Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ երկրների մեդիահամակարգերն ունեին ընդհանուր սովետական և տարածաշրջանային հիերարխիկ կառուցվածք: Գերտերության փլուզումից հետո լրատվամիջոցները, ինչպես և այլ ինստիտուտներ, սկսեցին վերափոխվել՝ կախված անկախ պետություններից յուրաքանչյուրում զարգացած քաղաքական և տնտեսական պայմաններից: Նույն ժամանակահատվածում աշխարհը «բախվել էր» թվային հեղափոխության հետ: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տեղի ունեցած հասարակական-քաղաքական վերափոխումները պայմաններ ստեղծեցին այսպես կոչված «կրկնակի անցման» համար, որը շատ հետաքրքիր արդյունքների բերեց. վերափոխվեցին հին լրատվամիջոցները և հայտնվեցին բոլորովին նոր՝ թվային և սոցիալական լրատվամիջոցները, որոնք նմանը չունէին նախկինում։
Հաջորդ խնդիրը, որը մենք դրել ենք մեր առջև, իրենից ներկայացնում է ուսումնասիրություն, թե ինչպես են գլոբալ երևույթները փոխազդում ազգային երևույթների հետ՝ նմանատիպ մշակութային և քաղաքական համատեքստերում: Տարածաշրջանային տնտեսական միության շրջանակներում համագործակցություն կառուցելիս մեզ համար չափազանց կարևոր է իմանալ, թե ինչ է կատարվում պետությունների տեղեկատվական միջավայրում, թեկուզ այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրում պետք է վերլուծել Ռուսաստանի ներկայիս մեդիապատկերը:
Բացի այդ, ԵԱՏՄ պետությունների ազգային մեդիահամակարգերի ուսումնասիրությունը օգնում է հայտնաբերել այն հիմնական վեկտորները, որոնք որոշում են մեր պետությունների զարգացման ներկա և հեռանկարային ուղղությունները: Ի վերջո, մեդիահամակարգերը սովորական սոցիալական ինստիտուտներ չեն: Մի կողմից, դրանք ինդուստրիալ կազմավոումներ են, քանի որ բոլոր մեդիաները կապված են տնտեսագիտության և բիզնես մոդելների ընդհանուր սկզբունքների հետ: Մյուս կողմից մեդիահամակարգերը հասարակական-քաղաքական ինստիտուտներ են, քանի որ 19-րդ դարի վերջից ի վեր աշխարհի բոլոր երկրների համար լրատվամիջոցները քաղաքական հաղորդակցության շարժիչ ուժ էին հանդիսանում: Որպեսզի միջպետական համագործակցությունն ավելի հաջող լինի, անհրաժեշտ է պարբերաբար բարձրացնել մասնակից երկրների բնակչության և գործարար համայնքների իրազեկությունը Միության պետությունների տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Եվ այս պարագայում անհնար է թերագնահատել լրագրողական համայնքի դերը:
Հարգանքներով,
Ելենա Լեոնիդի Վարդանովա,
Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ
Լրագրության ֆակուլտետի դեկան,
Բանասիրական գիտությունների դոկտոր,
Պրոֆեսոր, ՌՀՀ թղթակից անդամ: